Լենինգրադյան փողոցում բախվել է երեք ավտոմեքենա. կա տուժած

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G Universal» (վարորդ՝ Յուրա Հ., ծնված 1972 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1958 թ.) և «Mercedes E200» (վարորդ՝ Վահագն Ղ., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մարիամ Ս.-ն (ծնված 1993 թ.), տեղի ուժերով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են «Opel Astra G» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30