Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն մեկնաբանել է Մեսսիի հետ կապված սկանդալը

ՖԻՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել The Best-ի քվեարկության գործընթացի վերաբերյալ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ ձայներ չէին հաշվվել, իսկ որոշ ձայներ էլ սխալմամբ գրանցվել էին Մեսսիի օգտին:

«ՖԻՖԱ-ն հիասթափված է ԶԼՄ-ների մի շարք հաղորդագրություններից, որոնք կասկածի տակ են դնում ՖԻՖԱ-ի «Լավագույնը» մրցանակի քվեարկության ամբողջականությունը: Այս հաղորդագրությունները անարդար են և կարող են ապակողմնորոշող լինել:

Յուրաքանչյուր մրցանակի քվեարկության գործընթացը վերահսկվում և կարգավորվում է անկախ դիտորդի կողմից, տվյալ դեպքում՝ PricewaterhouseCoopers-ի (PwC):

ՖԻՖԱ-ն և PwC-ն հետևում են բաշխման կանոններին և համապատասխան ստանդարտ կառավարման ընթացակարգերին: Այս ընթացակարգերին համապատասխան, ՖԻՖԱ-ն խնդրել է բոլոր ասոցիացիաներին ներկայացնել իրենց քվեաթերթիկները՝ էլեկտրոնային և գրավոր: Գրավոր ներկայացրած փաստաթղթերը պետք է ստորագրեն նաև ասոցիացիաների պատասխանատու անձինք, ինչպես նաև քվեարկության իրավասություն ունեցող անձինք: Հետևաբար, որպեսզի ձայները ընդունվեն, դրանք պետք է ունենան համապատասխան ստորագրություններ և կնիք:

Թե՛ ՖԻՖԱ-ն և թե՛ անկախ դիտորդը կարող են հաստատել, որ բոլոր քվեները, որոնք ընդունվել են, կանոններին համապատասխան են և ժամանակին հաշվարկվել են: Հետևաբար, արդյունքների հուսալիության մասին կասկած լինել չի կարող:

Եթե որևէ խախտում տեղի է ունեցել, նույնիսկ եթե դրանք չեն ազդել քվեարկության արդյունքի վրա, ՖԻՖԱ-ն կհետաքննի և անհրաժեշտության դեպքում կկիրառի պատժամիջոցներ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս