Բաժիններ՝

ԱՄՆ-ի կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը դատապարտել է Թուրքիայի որոշումը

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Պոլսի հայոց պատրիարքի թեկնածուների հարցում որոշ սահմանափակումներ մտցնելու համար:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հանձնաժողովի ղեկավար Թոնի Փերքինսը ընդդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը հոգևոր առաջնորդների ընտրական գործընթացում անարդար պայմաններ է դրել և դրանով միջամտել է կրոնական համայնքների ներքին գործերին: Նա ամերիկացի քաղաքական գործիչներին կոչ է արել կարևորություն տալ այս հարցին:

Հանձնաժողովի փոխնախագահ Գեյլ Մենշինը նույնպես խոսել է Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին իշխանությունների միջամտությանը մասին՝ ասելով.

«Այս վերջին միջամտությունը ընդամենը մեկն է այդ միջամտությունների շարքից, որոնք գրեթե 12 տարի է՝ հայ եկեղեցուն զրկել են հոգևոր առաջնորդին ընտրելու իրավունքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս