«Ամուլսարի քրեական գործի շրջանակններում ի հայտ են եկել նոր տեղեկություններ». ՔԿ նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով՝ Ամուլսարի քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որոնցով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը։

«Կշարունակենք նախաքննությունը, որից հետո կկայացնենք համապատասխան որոշումներ։ Նախաքննությունը շարունակելու կոնկրետ հիմքն այս պահին հանդիսանում է այն, ի դեպ, դա հրապարակված փաստաթուղթ է, որ Ընդերքի և շրջակա միջավայրի նախարարության կողմից մենք ստացել ենք համապատասխան գրություն, որում առկա են նոր տեղեկություններ, որոնք անհրաժեշտ է դիտարկել գործի ընդհանրության մեջ։ Այդ գրությունն առնչություն ունի Ամուլսարի քրեական գործում առկա տվյալների հետ, այնտեղ որոշակի թվերի հետ կապված հարցեր կան, և այլն, այդ պատճառով էլ կարիք ունենք այդ գրության մեջ նշված տեղեկությունները քննարկելու»,-  այս մասին «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը՝ հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Այվազյանը։

Անդրադառնալով Շրջակա միջավարի նախարարի այն խոսքին, որ Ամուլսարի քրեական գործի հետ կապված եղել են տվյալներ, որոնք ուռճացվել են կամ թաքցվել, Արսեն Այվազյանը նշեց, որ իրավունք չունի մեկնաբանելու նախարարի խոսքերը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քրեական գործի քննությունն ընթացքի մեջ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս