Քաղաքապետարանը «ՍանիՏեքի» աշխատակիցների գումարները կփոխանցի ընկերության հաշվին. Սոնա Աղեկյան
Երևանի քաղաքապետարանը «ՍանիՏեքի» աշխատակիցների աշխատավարձերը կփոխանցի հենց ընկերության հաշվին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Նա առավոտյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այլևս քաղաքապետարան չեն գնալու և գումարներն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից են պահանջելու:
«Երևի վախեցան, որ կգնանք Կառավարություն: Ասել էին՝ հանձնաժողով կազմեք, եկեք քաղաքապետարան: Մի 15 րոպե առաջ զանգեցին «ՍանիՏեքի» աշխատակիցներից մեկին, ասացին՝ գումարը փոխանցելու ենք «ՍանիՏեքի» հաշվին: Օր չեն նշել, ասել են՝ եկեք հասկանանք»:
Հիմա «ՍանիՏեքի» աշխատակիցներից կազմված հանձնաժողովը՝ Սոնա Աղեկյանի հետ միասին, գնում է Երևանի քաղաքապետարան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ