«Անուրանալի է պարոն Շիրակի դերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում». Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին և հարազատներին:
«Սիրելի բարեկամներ,
Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները` Ֆրանսիայի նշանավոր պետական գործիչ, նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ։
Անուրանալի է պարոն Շիրակի դերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Նախագահ Շիրակը հավերժ կմնա մեր հուշերում` որպես հայ ժողովրդի և Հայաստանի անկեղծ ու նվիրված բարեկամ։
Ամենաջերմ զգացմունքներով եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Փարիզում, միջազգային հարթակներում։ Նախագահ Շիրակը լայնախոհ պետական գործիչ էր, հետաքրքիր և իմաստուն զրուցակից, վստահելի ու ազնիվ գործընկեր։
Ժակ Շիրակը իր ուրույն հետքն է թողել պատմության մեջ։ Վստահ եմ, որ սերունդներն ըստ արժանավույնի կգնահատեն նրա քաղաքական ժառանգությունը։
Սիրելի բարեկամներ,
ևս մեկ անգամ հայտնելով անկեղծ վշտակցությունս` ուժ և տոկունություն եմ մաղթում ձեզ այս ծանր օրերին։
Ռոբերտ Քոչարյան
27 սեպտեմբերի 2019թ.
ք. Երևան»: