Բաժիններ՝

Volkswagen-ն սկսել է կուտակիչներ թողարկել էլեկտրամոբիլների համար. Deutsche Welle

Volkswagen գերմանական ավտոարտադրողն սկսել է սեփական արտադրության ակումուլյատորներ թողարկել էլեկտրամոբիլների համար:

Փորձնական արտադրությունը, որը թողարկելու է մարտկոցների ոչ մեծ խմբաքանակներ, գործարկվել է սեպտեմբերի 23-ին Զալցգիտերում (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս): Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն:

Ընկերությունում հույս ունեն այդպիսով անհրաժեշտ փորձ կուտակել, որը թույլ կտա շվեդական Northvolt ընկերության հետ համատեղ ակումուլյատորների զանգվածային արտադրություն ծավալել: 2020 թվականին գործընկերները մտադիր են Ստորին Սաքսոնիայում սկսել 16 գիգավատտ միագումար հզորությամբ կուտակիչային մարտկոցների թողարկման ձեռնարկության կառուցումը:

Սպասվում է, որ այն շահագործման կհանձնվի 2023 թվականի վերջին-2024 թվականի սկզբին: Volkswagen-ը մտադիր է կուտակիչների արտադրության մեջ ընդհանուր առմամբ ներդնել ավելի քան 1 մլրդ եվրո: Ընկերությունն արդեն այս տարվա նոյեմբերին պլանավորում է սկսել VW ID.3 առաջին սերիական ավտոմոբիլի թողարկումը, որին կհաջորդեն այլ մոդելներ:

Ինչպես սպասվում է, տասը տարում կարող է շուկա դուրս գալ մոտավորապես 70 տարբեր էլեկտրամոբիլ, ինչը պահանջում է մեծ քանակությամբ կուտակիչային մարտկոցներ, որոնք ընկերությունն առայժմ ձեռք է բերում ասիական մատակարարներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս