Բաժիններ՝

Բրիտանական ավիաընկերությունը Հայաստանում կգործի մինչև հոկտեմբերի 13-ը

«Մեր ընկերության լոնդոնյան գրասենյակը որոշում է կայացրել, որ այս տարվա հոկտեմբերի 13-ից դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանի տարածքում»,-168.am-հետ զրույցում տեղեկացրին «BMI» ընկերության հայաստանյան ներկայացուցչության լրատվական ծառայությունից:
Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման որոշումը, ընկերության ներկայացուցիչը մեկնաբանեց. «Մեր ընկերության գլխամասային գրասենյակը վերլուծելով վերջին մի քանի տարիների ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները և եկել եզրահանգման, որ մեր կողմից մատուցվող ծառայությունները ցածր եկամտաբեր են: Չնայած մենք   Երևան-Լոնդոն-Երևան չվերթներ ունենում էինք ամեն օր, միևնույնն է անեկամտաբեր է»:
Հիշեցնենք, որ երեկ Բրիտանական ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` ավիաընկերությունը որոշել է 2012-ի թվականի հոկտեմբերից դադարեցնելու է իր գործունեությունը Հայաստանում՝ Երևան-Լոնդոն-Երեւան չվերթի ցածր եկամտաբերության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս