13 սարսափելի մուլտֆիլմ՝ մեծահասակների համար
Սովետական հոգեբանական մուլտեր, արևմտյան ժամանակակից կարճամետրաժ ֆիլմեր և լավագույն հեղինակների լիամետրաժ աշխատանքները: Այս մուլտֆիլմները ի սկզբանե նախատեսված էին երեխաների համար, բայց դրանք երեխաներին պետք է զգուշությամբ ցուցադրել:
1. Վինսենթ/Винсент/Vincent
• ԱՄՆ, 1982 թվական
• Ֆենթըզի
• Տևողությունը՝ 6 րոպե
• IMDb: 8,3
Թիմ Բարթոնի առաջին աշխատանքներից մեկը պատմում է մի տղայի՝ Վինչենցի պատմությունը, որը խուսափում է ձանձրալի առօրյա կյանքից և փախչում է մութ ֆանտազիայի աշխարհ: Նա երազում է դերասան Վինսենթ Փայսի նման լինելու մասին: Տղան հորինում է, որ ինքը զոմբի-շուն ունի և ղեկավարում է մոմե արձանների թանգարանը:
2. Ինը
• ԱՄՆ, 2005 թվական
• Ֆենթըզի, թրիլլեր
• Տևողությունը՝ 11 րոպե
• IMDb: 7,8
Շեյն Էկերի այս մուլտֆիլմը հիմք հանդիսացավ կենդանի տիկնիկների մասին պատմող մուլտֆիլմերի համար: Ըստ սյուժեի, գլխավոր հերոսները պայքարում են մեքենաների հետ, որոնք գողանում են նրանց հոգիները: Թիվ 9 տիկնիկը փորձում է ազատել բոլորին:
3. Ստեղծողը/СоздательThe Maker
• Ավստրալիա, 2011 թվական
• Ֆենթըզի, երաժշտական
• Տևողությունը՝ 6 րոպե
• IMDb: 7,8
Երաժշտական մուլտֆիլմը պատմում է կյանքի տեսքի, նրա պարբերական բնույթի և բոլոր կենդանի արարածների համար սահմանափակ ժամանակի մասին:
4. Ջասպեր Մորելոյի խորհրդավոր աշխարհագրական ուսումնասիրությունը/Загадочные географические исследования Джаспера Морелло/The Mysterious Geographic Explorations of Jasper Morello
• Ավստրալիա, 2005 թվական
• Արկածներ, ֆենթըզի
• Տևողությունը՝ 26 րոպե
• IMDb: 7,8
Ջասպեր Մորելլոն, որի մեղքով մեկ անգամ մարդ է մահացել, վտանգավոր ճանապարհորդություն է կատարում օդային ճանապարհով: Նա և թիմը պետք է գտնեն վտանգավոր հիվանդության բուժումը:
5. Խալիֆ-արագիլ/Халиф-аист
• ԽՍՀՄ, 1981 թվական
• Հեքիաթ
• Տևողությունը՝ 20 րոպե
• IMDb: 7,7
Մի անգամ կախարդական փոշին ընկավ ձանձրացող խալիֆի ձեռքը: Կախարդը մարդուն ասաց, որ այժմ նա կարող է վերածվել ցանկացած կենդանու: Բայց մարդկային տեսքը վերադարձնելու համար, խալիֆը երբեք չպետք է ծիծաղի, հակառակ դեպքում նա կմոռանա կախարդական խոսքը:
6. Կարոլինան՝ մղձավանջների աշխարհում/Коралина в Стране Кошмаров/Coraline
• ԱՄՆ, 2008 թվական
• Ֆենթըզի, սարսափ
• Տևողությունը՝ 100 րոպե
• IMDb: 7,7
Նիլ Գայմանի գրքի վրա հիմնված մուլտֆիլմը պատմում է երիտասարդ Կորալինայի պատմությունը, որը ծնողների հետ տեղափոխվում է նոր վայր: Այնտեղ նա գտնում է անցում դեպի մեկ այլ աշխարհ, որտեղ ապրում են իր ընտանիքի և այլ մարդկանց ամբողջական կրկնօրինակները: Բայց նրանք ունեն կոճակներ՝ աչքերի փոխարեն: Սկզբում Կորալինան կարծում է, որ մյուս ծնողներն էլ ավելի են սիրում իրեն, բայց պարզվում է, որ այս աշխարհում կան մռայլ գաղտնիքներ:
7. Ոսկե այծքաղ/Золотая антилопа
• ԽՍՀՄ, 1954 թվական
• Հեքիաթ
• Տևողությունը՝ 31 րոպե
• IMDb: 7,6
Աղքատ հնդիկ որբը փրկում է կախարդական այծքաղին, որը կարող է ոտքի մեկ հարվածով ստեղծել ոսկի: Շուտով այդ մասին իմանում է գծուծ ռաջան և ցանկանում է իրեն պահել ամբողջ հարստությունը:
8. Կլինի մեղմ անձրև/Будет ласковый дождь
• ԽՍՀՄ, 1984 թվական
• Ֆենթըզի
• Տևողությունը՝ 10 րոպե
• IMDb: 7,6
Մռայլ մուլտֆիլմը հիմնված է Ռեյ Բրեդբերիի անանուն պատմվածքի վրա: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են ռոբոտներն ու ապագայի ինքնավար տունը շարունակում գործել, նույնիսկ այն դեպքում, երբ ամբողջ մարդկությունը վերածվել է մոխրի:
9. Ալիսա/Алиса/Neco z Alenky
• Չեխոսլովակիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, 1988 թվական
• Ֆենթըզի, թրիլլեր
• Տևողությունը՝ 86 րոպե
• IMDb: 7,5
«Ալիսան հրաշքների աշխարհումի» այս վարկածը այնքան էլ մուլտֆիլմ չէ, քանի որ դրանում նկարահանվել է մեկ դերասանուհի: Բայց, այնուամենայնիվ, գործողությունների մեծ մասը տիկնիկային անիմացիա է: Յան Շվանկմայերը ներկայացրեց այն մութ կախարդական աշխարհը, որին բախվում է խորդանոցում փակված աղջիկը:
10. Մարդու ձեռքերով կատուն/Кот с человеческими руками/The Cat with Hands
• Մեծ Բրիտանիա, 2001 թվական
• Սարսափ
• Տևողություն՝ 4 րոպե
• IMDb: 7,4
Երկու մարդ խոսում են ջրհորի մոտ: Եվ մեկը մյուսին պատմում է սարսափելի լեգենդ՝ մարդու ձեռքերով կատվի մասին: Ենթադրվում է, որ նա կարող է իր զոհերից վերցնել մարմնի մի մասը:
11. Զրո/Ноль/Zero
• Ավստրալիա, 2010 թվական
• Դրամա
• Տևողությունը՝ 13 րոպե
• IMDb: 7,4
Թվերով բնակեցված աշխարհում ապրում էր Զրոն: Իր ամբողջ կյանքում նա ոչինչ չէր նշանակում և արդեն սովոր էր դրան: Բայց մի անգամ Զրոն հանդիպեց իրեն մտերիմ մեկին:
12. Հարսանցուի դին/ Труп невесты/Corpse Bride
• ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2005 թվական
• Ֆենթըզի, դրամա
• Տևողությունը՝ 77 րոպե
• IMDb: 7,3
Առեղծվածային ուժերը երիտասարդ Վիկտորին ներքև են քաշում և ամուսնացնում են մահացած հարսնացուի հետ: Սկզբում հերոսը փորձում է փախչել և վերադառնալ իր սիրելիի մոտ: Բայց աստիճանաբար նա ընտելանում է հետագա կյանքին:
13. Վերադարձ/Возвращение
• ԽՍՀՄ, 1980 թվական
• Ֆանտաստիկա
• Տևողությունը՝ 10 րոպե
• IMDb: 7,1
Թռիչքից տուն վերադառնալով՝ տիեզերագնացը քնում է: Բոլոր երկրներից նույնիսկ ամենաաղմկոտ զանգերը չեն կարողանում արթնացնել նրան: Բայց կա մեկ միջոց, որն անպայման կօգնի:
Սիրարփի Աղաբաբյան