Բաժիններ՝

«Կա դեռ երկար ճանապարհ, բայց այդ խաղերը կարող են մեզ տիտղոս արժենալ». Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Լա Լիգայի 5-րդ տուրի «Գրանադայի» հետ խաղում կրած պարտության մասին (0:2):

«Սա պարտություն է, որը վնասում է մեզ: Մենք պետք է շատ բաներ վերլուծենք և ինքնավստահ լինենք, որպեսզի ավելի լավը դառնանք:

Խաղը մեզ համար ամենասկզբից դժվարացավ: Մենք գրեթե առաջին րոպեին գոլ բաց թողեցինք, սա բարդացրեց իրավիճակը:

Մենք շատ էինք տիրապետում գնդակը, բայց համոզիչ չէինք, հնարավորություններ չէինք ստեղծում:

Մենք չենք մտածում անցած մրցաշրջանի մասին, երբ մենք չեմպիոն էինք: Պետք է հասկանանք, թե ինչու մենք չենք հաղթում: Դա մեզ անհանգստացնում է:

Պետք է խոստովանենք, որ մենք պարտավոր ենք հաղթել խաղերը, բայց մենք դա չենք անում: Կա դեռ երկար ճանապարհ, բայց այդ խաղերը կարող են մեզ տիտղոս արժենալ: Սա այն պահն է, որ վերլուծենք կատարվածը: Մենք ունենք երկար, դժվար տարի»,- ասել է Սուարեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս