Բաժիններ՝

«Բոլոնյա»-«Ռոմա». կլինի՞ խաղը արդյունավետ

Վերջին երկու հանդիպումներում «Ռոման» խփել է 8 գոլ, կշարունակի՞ թիմը նույն ոճով այսօր:

«Բոլոնյա»

Անցած մրցաշրջանի ավարտին «Բոլոնյան» հիանալի ֆուտբոլ ցուցադրեց՝ շարունակելով դա նոր մրցաշրջանում: Երեք տուրից հետո «Բոլոնյան» յոթ միավորով գրավել է աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Վերջին տուրում Սինիշա Միխայլովիչի թիմը 4:3 հաշվով առավելության հասավ «Բրեսիայի» հետ խաղում՝ անպարտելիության շարքը հասցնելով 7 խաղի:

«Ռոմա»

«Ռոման» սկզբում մի քանի սխալ թույլ տվեց, բայց, ընդհանուր առմամբ, կարծես թե լավ տպավորություն է թողնում մրցաշրջանի սկզբում, մինչդեռ «գայլերը» աղյուսակի իններորդ տեղում են: Պաուլո Ֆոնսեկայի թիմը երկու միավորով զիջում է իր ներկայիս մրցակցին, այնպես որ, եթե թիմը հաղթի, կշրջանցի իր մրցակցին աղյուսակում:

Վերջին տուրում «Ռոման» վստահորեն հաղթեց «Սասուոլոյին» 4:2 հաշվով, ինչից հետո չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Բասեքշիրիի» դարպասը՝ Եվրոպա լիգայում:

Վիճակագրություն

  • Առաջնության վերջին ինը հանդիպումներից յուրաքանչյուրում «Բոլոնյան» գոլ է խփել
  • Վերջին չորս տնային հանդիպումներից միայն մեկում է, որ «Բոլոնյան» չի կարողացել գոլ խփել «Ռոմայի» դեմ խաղում
  • Վերջին երկու հանդիպումներում «Ռոման» խփել է 8 գոլ
  • Վերջին 32 հանդիպումներից միայն մեկում է, որ «Ռոման» գոլ չի խփել «Բոլոնյայի» դեմ խաղում

«Բոլոնյան» հստակորեն հասկացնում է, որ շեշտը դնում է եվրագավաթի վրա և դեռևս լավ է լուծում իր խնդիրները՝ չնայած պաշտպանական աննշան խնդիրների: Այսօր տանտերերը հստակ կփորձեն արդարացնել երկրպագուների կանխատեսումները՝ պայքարելով «գայլերի» հետ, որոնք նույնպես սխալներ են թույլ տալիս պաշտպանական գծում: Երկու թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ են խաղում, ուստի պետք է արագ և գոլառատ ֆուտբոլի սպասել:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ 17:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս