Disney-ն արկածային ֆիլմ կնկարահանի ասպետների մասին
Disney կինոընկերությունը նկարահանելու է «Ասպետներ» արկածային ֆիլմը, որի գործողությունը կծավալվի Միջին դարերում: Այդ մասին հայտնել է Collider-ը: Կինոնկարում քմահաճ երիտասարդ մի կին միանում է ասպետին, ով պետք է ոչնչացնի արտեֆակտը, որն սպառնալիք է բերում ամբողջ աշխարհին, մինչ այն կհայտնվի վատ ձեռքերում:
Կինոժապավենի սցենարիստը կլինի Մեթ Օրթոնը («Ֆինալ» գործողությունը»), իսկ գործադիր պրոդյուսերները՝ Ջեսիկա Վիրթուն եւ Չեզ Սալեմբիրը: Վիրթուն նաեւ մասնակցում է «Ստերվելլա», «Մուլան» եւ «Ջրահարսը» ֆիլմերի աշխատանքներին, իսկ Սալեմբիրը՝ «Տիկիններ եւ Թափառաշրջիկներ»-ի էկրանավորմանը: Սպասվում է, որ կինոնկարը կցուցադրվի լայն վարձույթով: Այժմ ստուդիայի արտադրության մեջ են մի քանի նախագծեր, որոնցում գործողությունը տեղի է ունենում Միջին դարերում, այդ թվում՝ Ռիդլի Սքոթի «Ասք Մեռլինի մասին» կինոնկարը եւ «Սուրը քարի մեջ»-ի ռեմեյքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: