Բաժիններ՝

Հացադուլավորը նախագահի հետ հանդիպում է պահանջում

Այսօր առավոտյան ժամը 9:00-ից նախագահի նստավայրի մոտ հացադուլ է հայտարարել քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը:

«Հացադուլը կշարունակվի այնքան, մինչև կտեսակցեմ երկրի նախագահին կամ իր կողմից լիազորված անձին: Հայաստանի մի խումբ պաշտոնատար անձինք ինձնից ապօրինաբար խլել են իմ երեխային: Երկրի նախագահից պահանջում եմ երեխայիս հետ շփվելու իմ իրավունքը ետ վերադարձնել ինձ: Երեխայիս ինձնից խլել են մի շարք փաստաթղթեր կեղծելով: Բազմաթիվ դիմումներ եմ ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` աղաղակելով անօրինականությունների մասին փաստեր, բայց անօգուտ»,- 168.am-ին փոխանցեց Դ. Ծաղիկյանը` հավաստիացնելով, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, որքան կների առողջությունը:

Հիշեցնենք, որ Դավիթ Ծաղիկյանը դեռևս նախորդ շաբաթ 168.am-ին տեղեկացրել էր, որ պատրաստվում է երկուշաբթի օրվանից պատրաստվում է նստացույց անել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, սակայն այսօր նա մտափոխվել է և որոշել է միանգամից հացադուլ անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս