«Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից՝ իմ երկրի ղեկավարը». Ալեն Սիմոնյան
«Սխալ է իմ կողմից հիմա գնահատական տալը, որովհետեւ նախ շատ քիչ ժամանակ է անցել, հետ հասկանանք՝ ինչ է կատարվել, ինչի մասին է խոսքը։ Հրաժարականի մասին քիչ առաջ եմ տեղեկացել, ասուլիսից»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնաթողությանը, նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականում տեղ գտած տարերային որոշումների, հախուռն գործողությունների մասին դիտարկումներին՝ Սիմոնյանն ասաց․ «Այս ամբողջ ընթացքում ես որեւէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել ոչ վարչապետի, ոչ Վանեցյանի կողմից, եւ որեւէ բան հիմա չեմ կարող դրա հետ կապված ասել, նաեւ չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն ու իմ քաղաքական առաջնորդը»: