Սևանի հանրային լողափից տղամարդ է բերման ենթարկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան քաղաքի հանրային լողափից բերման են ենթարկել Սևանի բնակիչ 60-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ՝ վերարկուի գրպանից հայտաբերվել է 4.5 գ չորացված, մանրեցված կանեփանման զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրանյութ է, պատկանում է իրեն, որը քաղել է օգոստոսին Սևան քաղաքի հանրային լողափին հարակից տարածքում գտնվող աղբանոցից՝ ծխելու եղանակով օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախաատրաստվում են նյութեր: