Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/988231.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ եւ մասնակցել այնտեղ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումն ու ընդլայնումը պետության կարեւոր առաջադրանքներից է եւ այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: