Բաժիններ՝

Թեհրանը չի բացառել վերադարձը ԳՀՀԾ-ով պարտավորությունների ամբողջական կատարմանը

Թեհրանը կարող է վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում իր պարտավորությունների ամբողջական կատարմանը, եթե մնացած մասնակիցները գործարքը կատարեն ամբողջությամբ եւ արդյունավետորեն: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Նա նշել է, որ նախքան գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կատարումից մասնակիորեն շեղվել սկսելը, Իրանը ռազմավարական համբերություն է դրսեւորել պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանիորեն դուրս գալուց հետո, որպեսզի ԳՀՀԾ-ի մնացած մասնակիցներին թույլ տա կատարել պարտավորությունները, ինչպես նաեւ փոխհատուցել Վաշինգտոնի կողմից ձեռնարկված միջոցի հետեւանքները:

«Կարեւոր է նշել, որ իր պարտավորություններից Իրանի մասնակի շեղումը շրջելի է՝ գործարքի մյուս մասնակիցների կողմից ԳՀՀԾ-ի ամբողջական եւ արդյունավետ կատարման դեպքում: Ես կցանկանայի նշել, որ ԳՀՀԾ-ի պահպանումը միջազգային հանրակցության բոլոր անդամների ընդհանուր պատասխանատվությունն է»,-հայտարարել է Սալեհին՝ Վիեննայում ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս