Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.00C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.00C (1982 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.70C