Բաժիններ՝

ԱՄՆ-ում 51 աստղով դրոշներ են կախել ի պաշտպանություն Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելուն

Անցած հանգստյան օրերին 50 աստղի փոխարեն 51 աստղով հարյուրից ավելի դրոշներ էին կախվել Սպիտակ տունը Կապիտոլիումի հետ կապող Փենսիլվանիա ավենյուի երկայնքով՝ ի պաշտպանություն մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգին նահանգի կարգավիճակ շնորհելուն: Համապատասխան օրինագծի քննարկումն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հսկողության եւ կառավարական բարենորոգման կոմիտում նախատեսված է սեպտեմբերի 19-ին։

Ներկայում, Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսն է, որ բացառիկ օրենսդրական իշխանություն ունի մայրաքաղաքի օկրուգի տարածքում: Դրա պատմության մեծ մասի ընթացքում Վաշինգտոնում ընդհանրապես տեղական ինքնակառավարման ոչ մի կարգի մարմիններ չեն եղել, մինչեւ որ 1973 թվականին ամերիկացի օրենսդիրները չհիմնեցին քաղաքային խորհուրդ եւ քաղաքագլխի պաշտոն, որն այժմ զբաղեցնում է Մյուրիել Բոուզերը: Հենց նա էլ հանձնարարել է կախել դրոշները:

ԱՄՆ-ի մայրաքաղաքը, չնայած այն բանին, որ այնտեղ ավելի քան 700 հազար մարդ է բնակվում, լիարժեք ներկայացուցիչ չունի երկրի Կոնգրեսում: Կոլումբիայի օկրուգը Ներկայացուցիչների պալատում ներկայացված է սոսկ պատվիրակով, որն իրավունք ունի քվեարկելու միայն ընթացակարգային հարցերի շուրջը, ինչպես նաեւ կոմիտեներում: Ըստ որում լրիվ կազմով պալատում այդ պատվիրակը քվեարկելու իրավունք չունի: Սենատում մայրաքաղաքի օկրուգն ընդհանրապես ոչ մի կերպ ներկայացված չէ:

ԱՄՆ-ի Կոնգրեսը վերահսկում է տեղական իշխանությունների օրենսդրական բոլոր նախաձեռնությունները եւ կարող է դրանք արգելափակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս