Բաժիններ՝

Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության  Նոր Նորքի բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է , որ Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը խմած դանակով հարվածել է իրեն  և ինքը արնաքամ է լինում:

Ահազանգ է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի  31-ամյա բնակչուհի՝ «կրծքավանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք» միջին ծանրության վնասվածքով, և 44-ամյա տղամարդ՝  «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, առաջային պերիկարդիալ ճարպաբջջային վնասում,  հեմոթորաքս ձախից, որովայնի առաջային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մեծ ճարպոնի արտանկումով» ծանր վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր  է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և  113-րդ հոդվածի 1-ին մասով: Հիվանդանոց տեղափոխված անձինք  ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ վերջիններս  մարմնական վնասվածքները ստացել են Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի  30-ամյա բնակչի կողմից: Վերջինս ձերբակալվել :

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում  դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս