«Ինտեր Մայամին» բանակցություններ չի վարել Մեսսիի հետ
«Ինտեր Մայամին» չի կապվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հոր՝ Խորխե Մեսիի հետ՝ ֆուտբոլիստի՝ MLS ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ բանակցելու: Այս մասին հաղորդում է Goal.com-ը՝ հղելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան ակումբի համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը Լոնդոն է ուղարկել մարզական տնօրեն Փոլ Մաքդոնին՝ բանակցելու Մեսսի ավագի հետ:
«Ինտեր Մայամին» կսկսի ելույթները MLS-ում 2020 թվականից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողներ Էդինսոն Կավանին (ՊՍԺ) և Լուիս Սուարեսը («Բարսելոնա») կարող են միանալ ակումբին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը