22 բջջային հեռախոս քրեակատարողական տարբեր հիմնարկներից
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։
Սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, 11 բաժանորդային քարտ, 5 ականջակալ, 3 wi-fi սարք և խաղաքարտի 2 տրցակ։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: