Արոնյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչն է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:
Ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մրցաշարի 3-րդ փուլում Արոնյանն ուժերը կչափի ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:
Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: