Բաժիններ՝

Թրամփը պատրաստ չէ Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւէ նախապայմանի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՄՆ-ի ղեկավարը զետեղել է Twitter-ի իր էջում: «Ստախոս ԶԼՄ-ներն ասում են, որ ես պատրաստ եմ Իրանի հետ հանդիպել «առանց նախապայմանների»:

Դա ոչ ճիշտ պնդում է (ինչպես միշտ),- հայտարարել է նա: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում:

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չէ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս