«Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը»
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում էական չէ՝ ոսկո՞ւ, թե՞ ուրանի:
Սա իմ ցանկությունը չի, առավել ևս որոշումը, սա Նիկոլի որոշումնա, որը ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները:
Իսկ միտքը սա է. «Ոչ մի իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար»:
Ստեղ են ասել, որ մարդ բախտից բացի, պետք է նաև խելք ունենա ու խոսելուց առաջ մտածի:
Այս արտահայտությունը բավարար է, որպեսզի «Լիդիանը» հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:
«Լիդիանի» կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին և միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող և անիմաստ հայտարարությունը և դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:
Չգիտեմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե՞ սա հերթական չմտածված և չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի և մեր բոլորի գլխին:
Այնպես որ՝ Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը:
Իսկ կարո՞ղ եք ասել, ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը»:
Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում էական չէ, ոսկու՞ թե ուրանի:Սա իմ ցանկությունը…
Gepostet von Artur Ghazinyan am Sonntag, 15. September 2019