Բաժիններ՝

Ինչպե՞ս զարմացնել հյուրերին: Պատրաստեք այս աղցանը

Բաղադրիչներ

1. Ռուկոլա – 300 գ

2. Լոլիկ – 3 հատ

3. Պնդուկ – 100 գ

Կարդացեք նաև

4. Շաքարավազ – 1 թ/գ

Սոուսի համար անհրաժեշտ է՝

1. Ձիթայուղ – 3 ճ/գ

2. Մեղր – 2 թ/գ

3. Կարմիր գինու քացախ – 2 ճ/գ

4. Դիժոնյան մանանեխ – 1 թ/գ

5. Աղ և պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Լոլիկը կտրատել, շաքարավազ, աղ և պղպեղ ավելացնել: Տապակը տաքացնել և լոլիկները տապակել բարձր կրակի վրա: Սառեցնել:

2. Սոուսի համար խառնել ձիթապտղի յուղը, մանանեխը, կարմիր գինու քացախը, մեղրը, աղը և պղպեղը: Լավ խառնել:

3. Ռուկոլան, լոլիկները և պնդուկները լցնել աղցանի համար նախատեսված ամանի մեջ, ավելացնել սոուսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս