Բաժիններ՝

Դավութօղլուն հայտարարել է իշխող ԱԶԿ-ից հեռանալու մասին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից: Այս մասին հայտնում է թուրքական «Ենի չաղ» լրատվամիջոցը:

Դավութօղլուի հետ միասին կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել են նախկին պատգամավորներ և ԱԶԿ ղեկավարի նախկին տեղակալներ Այհան Սեֆեր Ուսթյունը, Սելչուք Օզդաղը և Ստամբուլի նահանգի նախկին ղեկավար Սելիմ Թեմուրջին:

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ահմեթ Դավութօղլուն իր համախոհների հետ նոր կուսակցություն է հիմնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս