Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.30C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.40C (1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C