Բաժիններ՝

Մալայզիայում ավելի քան 250 դպրոց է փակվել անտառային հրդեհների ծխի պատճառով

Իշխանությունները կարգադրել են 275 դպրոց փակել Արեւելյան Մալայզիայի Սարավաքի նահանգում շարունակվող հրդեհներից ծխոտման պատճառով: Այդ մասին հայտնել է New Straits Times թերթը:

Ավելի վաղ Malay Mail թերթը, վկայակոչելով էերգետիկայի, տեխնոլոգիաների, գիտության, կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարար Բո Բի Ինին, հայտնել է, որ Մալայզիայի կառավարությունը պատրաստ է օգնել Ինդոնեզիային անտառային հրդեհների դեմ պայքարում, որոնք հանգեցրել են ծխոտման եւ բնապահպանական իրադրության վատացման: Ավելի ուշ Ռոյթեր գործակալությունը հայտնել է, որ Մալայզիայի իշխանությունները կես միլիոն պաշտպանական դիմակ են ուղարկել Սարավաքի նահանգ, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ աճել է սաստկացող հրդեհների ֆոնին:

New Straits Times թերթը գրում է, որ սեպտեմբերի 9-ին նահանգի երկու քաղաքներում «օդի աղտոտվածության ինդեքսի» ցուցմունքները գերազանցել են 200 կետի մեծությունը, ինչը վկայում է, որ այդ շրջաններում օդը «շատ վնասակար է առողջության համար»:

Սարավաքի Տարերային աղետների դեմ պայքարի պետական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծուխը տարածվում է Կալիմանտան կղզում բռնկման 426 օջախից: Ըստ որում նա հավելել է, որ բուն Մալայզիայի նահանգում, որը գտնվում է այդ կղզու հարավ – արեւմուտքում, հայտնաբերվել է բռնկան 12 օջախ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս