Բաժիններ՝

16, 17 և 18-ամյա երիտասարդները ավտոլվացման կետից գումար են հափշտակել

Օգոստոսի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ավտոլվացման կետի դրամապահոցներից գաղտնի հափշտակել էին 160․000 դրամ։

Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ստացված օպերատիվ-տվյալների համաձայն՝ գողությունը կատարել էին Երևանում ապրող 16, 17 և 18-ամյա երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվեցին ու կասկածանքով ներկայացվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին նաև, որ երիտասարդները նմանատիպ գողություններ էլի են արել՝ Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում։ Միջոցառումները շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս