Սարին հույս ունի, որ Ռոնալդուն մրցաշրջանում 40 գոլից ավելի կխփի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կողմնորոշվել է, թե ինչ դերում է տեսնում թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
60-ամյա մասնագետը ցանկանում է, որ 34-ամյա հարձակվողը խաղա ձախ եզրից և տեղափոխվի կենտրոն՝ հարձակումները եզրափակելու համար:
Սարին ակնկալում է, որ այս մրցաշրջանում պորտուգալացին ավելի քան 40 գոլ կխփի, ինչի մասին նա հայտնել է ֆուտբոլիստին, հաղորդում է Tuttosport-ը:
Վերջին 10 տարիների ընթացքում Ռոնալդուն ընդամենը երկու անգամ է մեկ մրցաշրջանի ընթացքում 40-ից քիչ գոլ խփել. «Ռեալում» (33) և «Յուվենթուսում» (28) իր դեբյուտային մրցաշրջաններում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը