Եվրոպայում աննախադեպ շոգ եղանակ է
Եվրոպայում աննախադեպ շոգ եղանակ է տիրում, որի հետեւանքներն արդեն զգացնել են տալիս: Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում ջերմաստիճանը հասել է+ 35 աստիճանի: Օդերեւութաբանները հայտնում են, որ մոտակա երկու օրը որոշ քաղաքներում օդի ջերմաստիճանը կհասնի + 40-ի: Արագ արձագանքման ծառայությունները 21 վարչական շրջաններում նախազգուշացրել են աննախադեպ շոգերի մասին: Արդեն հիվանդանոցներ են փոխադրվում արեւահարված մարդիկ: Իշխանությունները բնակիչներին եւ զբոսաշրջիկներին կոչ են անում օրվա ընթացքում հնարավորինս դուրս չգալ արեւի տակ:
Նման իրավիճակ է տիրում նաեւ Իսպանիայում: Կատալոնիայում, Անդալուսիայում եւ Սեվիլիայում այսօր սպասվում է 40 աստիճան տաքություն: Զբոսաշրջիկները հրաժարվում են քաղաքային զբոսանքներից` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել ջրի մոտ:
Միեւնույն ժամանակ Բոսնիայի իշխանությունները սկսել են հաշվել վերջին տարիներին ամենաուժեղ երաշտի պատճառած վնասները: Դժվարին կացության մեջ են հայտնվել երկրի հարավային շրջանները: Արդեն մեկ շաբաթ է՝ այնտեղ ջերմասնտիճանի սանդղակը ցույց է տալիս 40 աստիճան: Տեղացիներն ասում են, որ այս տարի լավ բերք չի լինի: Օդերեւութաբանները տեղումներ չեն կանատեսում: