Բաժիններ՝

Քննարկվում է քրեական մասնագիտացում ունեցող դատավորների համար նոր շենք կառուցելու հարցը

Ներկայումս կառավարությունում քննարկվում է Երևանում դատարանի նոր շենք կառուցելու հարցը։ Այստեղ կկենտրոնանան քրեական մասնագիտացում ունեցող բոլոր դատավորները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Գուցե դա լինի քննչական մեկուսարանի հարևանությամբ, որպեսզի կալանավորներին տեղափոխելու հարցը լուծվի։ Համենայն դեպս, եթե կառավարությունը կարողանա համապատասխան ֆինանսավորման աղբյուր գտնել, դա կլինի լավագույն լուծումը»,- ասաց ԲԴԽ նախագահը։

Վարդազարյանի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր ուժերի սահմաններում կանի ամենը, որպեսզի նպաստի այդ մտադրության իրականացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30