Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում: Իտալական «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջն այս առնչությամբ լուսանկար է հրապարակել:
Բուժզննում անցնելուց հետո հայ կիսապաշտպանը պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ:
Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է: