Բաժիններ՝

Մահացել է Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանը

Կահիրեում մահացել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիրպիչենկոն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում: Նա 68 տարեկան էր:

«Այսօր առավոտյան Կահիրեի հիվանդանոցում հանկարծամահ է եղել տաղանդավոր դիվանագետ եւ հուսալի ընկեր, Եգիպտոսում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Վադիմովիչ Կիրպիչենկոն»,-ասել են դեպարտամենտում:

Կիրպիչենկոն 2011 թվականի սեպտեմբերին դարձել է Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանը եւ համատեղության կարգով՝ լիազոր ներկայացուցիչը Արաբական պետությունների լիգայում: Դրանից առաջ նա Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները գլխավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբիայում եւ Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս