Բաժիններ՝

Նոր խնդիրներ են ծագել Boeing 737 MAX-ի թռիչքների վերսկսման հարցում. WSJ

Boeing 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ 2019 թվականի վերջը եւ վերաբերել Ամանորի տոների սեզոնին՝ ԱՄՆ-ի Boeing ընկերության եւ միջազգային ավիակարգավորիչների միջեւ վեճի պատճառով, որը բորբոքվել է օգոստոսին դրանց ներկայացուցիչների հանդիպումից հետո: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի եւ օդաչուների արհմիության աղբյուրներ։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Բրազիլիայի ավիաիշխանությունների ներկայացուցիչները հանդես են եկել Boeing-ի քննադատությամբ այն պատճառով, որ ընկերությունը կազմակերպված հանդիպման ժամանակ տեղեկատվություն չի տրամադրել 737 MAX-ի կառավարման համակարգչային համակարգի նորացման վերաբերյալ:

Ամերիկյան ավիաընկերությունը պետք է ստուգման համար համապատասխան փաստաթղթեր տրամադրի ծրագրային ապահովման նորացման մասին ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությանը, ինչից հետո պետք է անցկացվի կրկնական հանդիպում, որի ընթացքում կորոշվի սիմուլյատորով թռիչքների անցկացման, ինչպես նաեւ հավաստագրման ժամկետը: Ինչպես նշել են հրատարակության աղբյուրները, հարկադրական միջոցները կհանգեցնեն եւս մի քանի շաբաթվա ուշացումների, ինչը նվազագույնի է հասցնում մինչեւ դեկտեմբերին Ծննդյան տոների սկիզբը ԱՄՆ-ում 737 MAX-ի թռիչքների վերադարձման շանսերը:

Եվրոպայի ավիակարգավորիչները հայտարարել են համակարգչային համակարգի եւ MCAS-ի (Maneuvering Characteristics Augmentation System – Մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգի) նորացված համակարգի լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության մասին, ինչը կարող է թռիչքների սկիզբը հետաձգել ընդհուպ մինչեւ հունվար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս