ԱՄՆ-ում ավելի քան հազար չվերթ է չեղարկվել
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է FlightAware կայքը, որը հետեւում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագծին:
Կայքի տվյալների համաձայն, ամենից շատ չվերթներ չեղարկվել են Ֆլորիդայի նահանգում: Նշվում է, որ մեկնումների եւ ժամանումների կեսից ավելին չեղարկված է Ֆորտ-Լոդերդեյլի, Օռլանդոյի եւ Պալմ Բիչի օդանավակայաններում: Օգոստոսի 30-ին «Դորիան»-ը հասել է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիային: Սպասվում է, որ այն ամենահզորը կդառնա վերջին տասնամյակի ընթացքում:
Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում տարհանում են հայտարարել, որն ընդհանուր առմամբ կվերաբերի 1,4 մլն մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: