Լավագույն մածուկը սննդարար սենդվիչների համար
Բաղադրիչներ
1. Ծովատառեխ – 1 հատ
2. Կարագ – 150 գ
3. Հալած պանիր – 2 հատ
4. Գազար – 3 հատ
Պատրաստման եղանակը
1. Գազարը խաշել՝ մինչև պատրաստ լինի:
2. Մսաղացով աղալ ծովատառեխի միսը, խաշած գազարը, կարագը և պանիրը:
3. Խառնում ենք, և մածուկը պատրաստ է:
4. Ստացված զանգվածը սառնարանում կարելի է պահել 5 օր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը