Բաժիններ՝

Շվեյցարիայում «խելացի» արևային էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար

Շենքերի ճակատների համար «խելացի» արեւամարտկոցներ են ստեղծել Ցյուրիխի տեխնիկական համալսարանի (ETHZ) ինժեներները: Պանելները կարող են շարժվել հորիզոնական եւ ուղղաձիգ ուղղությամբ՝ ընտրելով անհրաժեշտ կողմնորոշումն Արեգակի նկատմամբ՝ տվյալ շրջանում շենքերի օպտիմալ ջեռուցման կամ սառեցման նպատակով: Իրենց մշաման մասին մասնագետները պատմել են Nature Energy հանդեսում։

Ինչպես իր կայքում նշել է ETHZ-ն, պրոֆեսոր Առնո Շլյուտերի ղեկավարած գիտական խումբն ստեղծել է «տեղափոխելի արեւային պանելների համակարգ էլեկտրականության արտադրության համար», որը, կախված եղանակից, կարգավորում է շենքի պատերին ընկնող՝ Արգակի ճառագայթման քանակը:

Մեկ տարում, հաշվի առնելով տաքության եւ սառնության սեզոնային կարիքները, չափավոր կլիմայի պայմաններում նման էլեկտրակայանում արտադրվում է 15 տոկոսով ավելի էներգիա, քան սպառվում է, իսկ ամռան պարզ եղանակին այդ համակարգը 50 տոկոսով ավելի արտադրողական է շենքի ճակատին ամրացված ստատիկ արեւային պանելներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս