 
                        Լոմոնոսովի համալսարանի երևանյան մասնաճյուղում կբացվի Կրթությունը Ռուսաստանում թեմայով ցուցահանդես
 
                                    Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում սեպտեմբերի 18-ից 20-ը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ կբացվի «Կրթությունը Ռուսաստանում» թեմայով ցուցահանդես:
Ցուցահանդեսի նպատակն է մեծացնել հետաքրքրությունը ռուսական կրթության և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև ընդլայնել գիտական կապերը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Ռուսաստանի առաջատար համալսարանները, որոնք մասնագիտացված են մաթեմատիկական, բնական գիտությունների և հումանիտար ոլորտներում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        