Բաժիններ՝

Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Ռուսաստանում եւ Եվրոպայի երկրներում խափանումների են բախվել կայքի աշխատանքում: Դա հետեւում է Downdetector ծառայության էջի տվյալներից, որը հետեւում է հանրաճանաչ իներնետ-ռեսուրսների աշխատանքին:

Սոցիալական ցանցի աշխատանքում անսարքություններն սկսել են նկատվել օգոստոսի 26-ին Մոսկվայի ժամանակով 21:40-ից հետո:

Մյուսներից ավելի հաճախ գանգատվում են օգտատերերը Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից եւ Կանադայից:

Downdetector-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի 58 տոկոսը գանգատվում է կայքի աշխատանքի խափանումներից, եւս 33 տոկոսը՝ իրենց օգտահաշիվներ մուտքի խնդիրներից, 7 տոկոսը խնդիրներ է ունենում պատկերներ բեռնելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս