Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Աթարբեկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների, ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն ՝ Սունդուկյան, Մարտի 8-ի, Կնունյանց, Չապաևի, Իսակովի, Ստեփանյան փողոցների, Սունդուկյան փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատների ու Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 17.30-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան, Անկախության, Երիտասարդական, Հովսեփյան, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղարագյոզյան, Թևոսյան, Երևանյան և Մայիսի 28-ի փողոցների, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի, հարակից կազմակերպությունների, «Նոյ լենդ» և «Ծովասար» հանգստյան գոտիների, «Բուրգեր» ռեստորանային համալիրի գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: