Թուրքիայի բնակչության թիվը, ըստ ԿՀՎ-ի, 5 միլիոնով ավել է պաշտոնականից
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նոր վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում բնակչության թիվը կազմում է 79,749,461 մարդ՝ այն դեպքում, երբ Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրում ապրում է 74,724,269 մարդ: Այս մասին հաղորդում է SalamNews-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:
Երկու վարչությունների տրամադրած վիճակագրական տվյալների միջև տարբերությունը կազմում է 5,025,192 մարդ:
Հաղորդվում է, որ երկրի բնակչության 99.8 տոկոսը կազմում են մահմեդականները: