Բաժիններ՝

Հնդկաստանի վարչապետը հորդորել է համազգային արշավ սկսել պլաստիկե միանգամյա առարկաների դեմ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ից, երբ երկիրը կնշի Հնդկաստանի ազգային- ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի (1869-1948) ծննդյան օրվա 150-րդ տարեդարձը, զանգվածային արշավ սկսել պլաստիկե միանգամյա առարկաների եւ այդ նյութից թափոնների դեմ: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ազգին հղած ավանդական ռադիոուղերձում:

«Այս տարի մենք Գանդիի ծննդյան օրը նշելու ենք որպես պլաստիկից Հնդկաստանի ազատման օր»,- ասել է Մոդին: Նա նշել է, որ հոկտեմբերի 2-ին կդրվի միանգամյա պլաստիկե առարկաների դեմ «նոր հեղափոխության» հիմքը, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը:

Վարչապետը հնդիկներին կոչ է արել լիովին հրաժարվել միանգամյա պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից:

Նա դիմել է մունցիպալիտետների վարչությունների ղեկավարներին, բնպահպանական կազմակերպություններին, կորպորատիվ հատվածին՝ օգնել հեռացնելու քաղաքներում կուտակված բազմաթիվ պլաստիկե թափոնները մինչեւ Դիվալիի տոնը, որը երկիրը նշելու է հոկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս