«ԵՊՀ-ն չի կարող ընկրկել մեկ անձի կամայական որոշումների ու անձնական ցանկությունների առջև»
Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ-ն չի կարող ընկրկել մեկ անձի կամայական որոշումների ու անձնական ցանկությունների առջև:
Հարգելի՛ համալսարանականներ, ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ ԵՊՀ արհկոմիտեի որոշմամբ ԵՊՀ թվով 29 աշխատող օգոստոսի 26-ից կշարունակի աշխատել համալսարանում: Օրեր առաջ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը դիմել էր ԵՊՀ ահկոմիտեին՝ թվով 29 աշխատողի օգոստոսի 26-ից աշխատանքից ազատելու համաձայնություն ստանալու համար: ԵՊՀ արհկոմիտեն մերժել է ռեկտորի պաշտոնակատարի դիմումը և անհամաձայնություն է հայտնել: Այս առիթով ի սրտե շնորհավորում եմ ներքոհիշյալ բոլոր աշխատողներին աշխատանքը արժանապատվորեն շարունակելու համար: Դուք տոնելու եք Համալսարանի 100 ամյակը բոլոր համալսարանականների հետ միասին:
ԵՊՀ հաշվապահություն
1. Գրիգորյան Ռաֆիկ
2. Մարտիրոսյան Արման
3. Ավետյան Զինա
4. Արշակյան Հռիփսիմե
5. Բալայան Գայանե
6. Գաբանյան Ծովինար
7. Գրիգորյան Հասմիկ
8. Զադոյան Հռիփսիմե
9. Ժամհարյան Հռիփսիմե
10. Խաչատրյան Գայանե
11. Ղազարյան Մարիամ
12. Մակարյան Ռուզաննա
13. Պողոսյան Գյուլնարա
14. Ստեփանյան Ալինա
15. Վարդերեսյան Գայանե
16. Վարդերեսյան Պարույր
17. Վիրաբյան Աննա
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների
կենտրոն
1. Վարագյան Վահագն
2. Քարամյան Ռաֆֆի
3. Գալստյան Էդվարդ
4. Զաքարյան Ոսկեհատ
5. Համբարյան Լուսինե
6. Ղազարյան Սոսէ
7. Շերենց Վանատուր
8. Ջուլհակյան Գոհար
9. Ալմաստյան Հրաչուհի
ԵՊՀ տեղեկատվական համակարգերի սպասարկման և
զարգացման վարչություն
1. Ղազանչյան Շուշանիկ
2. Շաքրյան Ղաշանգ
3. Սաղաթելյան Աիդա
ԵՊՀ արհկոմիտեն հավաստիացնում է, որ կանգնած է ԵՊՀ բոլոր արժանապատիվ և իրավատեր աշխատողների կողքին: 100-ամյա Մայր համալսարանի կոլեկտիվը չի կարող ընկրկել մեկ անձի կամայական որոշումների ու անձնական ցանկությունների առջև»:
ԵՊՀ-ն չի կարող ընկրկել մեկ անձի կամայական որոշումների ու անձնական ցանկությունների առջև:Հարգելի՛ համալսարանականներ,…
Gepostet von Արմեն Ավետիսյան am Freitag, 23. August 2019