Կազմակերպեք ռոմանտիկ երեկո. 4 միջուկներ բրուսկետայի համար
Տարբեր միջուկներով չիաբատայի կամ բագետի կտորները, որոնք պետք է չորացնել ջեռոցում և մի կողմը պատել սխտորով, հրաշալի նախուտեստ են և համային զգացողությունների տեսանկյունից անմոռանալի կդարձնեն ձեր ռոմանտիկ երեկոն: Ամռանը հրաժեշտ տալու լավագույն միջոցներից մեկը մեկ գավաթ սպիտակ գինին է, ամառային էսթետիկ մթնոլորտով ֆիլմերը և բրուսկետաները՝ ստորև ներկայացված 4 միջուկներով:
Միջուկ №1
Սաղմոն, ավոկադո, թարմ վարունգ, սամիթ:
Միջուկ №2
Մոցառելա, ռեհան, չերրի լոլիկներ:
Միջուկ №3
Թարմ վարունգ, թթու վարունգ, Ֆետա պանիր, սամիթ:
Միջուկ №4
Խոզապուխտ, ձիթապտուղ, Ֆետա պանիր, ռեհան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը