Բաժիններ՝

The Rolling Stones-ն իր անունով ժայռ կունենա Մարսի վրա

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) Մարսի մակերեւույթի վրա գտնվող ժայռաբեկորը կոչել է The Rolling Stones ամերիկյան ռոք-խմբի պատվին: Այս մասին հայտնել է Billboard-ը:

Հայտարարությունն արել է դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում խմբի համերգից առաջ:

Երգերի ընդմիջմանը Միք Ջագերը ժամանակ է գտել ասելու. «NASA-ն մեզ տվեց այն, ինչի մասին մենք միշտ երազում էինք՝ մեր «ռոքը» (rock անգլերենից թարգմանած նշանակում է ժայռ) Մարսի վրա: Ես չեմ կարողանում դրան հավատալ»:

«Տասնամյակներ շարունակ The Rolling Stones-ի երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել Երկրի վրա: Այժմ խմբի մասին կիմանան Մարսի վրա»,- գրել են NASA-ի կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս