Բաժիններ՝

Մանրամասներ` Մեգան Մարքլի մասնավոր ինքնաթիռի մասին

Մանրամասներ են հայտնի դարձել Cessna 680 Citation Sovereign մասնավոր ինքնաթիռի մասին, որն արքայազն Հարրին եւ եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, օգտագործել են արձակուրդից վերադառնալու համար: Ինքնաթիռի ինտերիերի տեսագրությունը հրապարակել է The Sun-ը:

Ինքնաթիռի սալոնում տեղադրված է 12 կաշվեպատ բազկաթոռ, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական փայտե սեղանիկ: Բազկաթոռները պտտվում են իրենց առանցքի շուրջը, իսկ թիկնակները կարելի է թեքել 90 աստիճանով՝ ստեղծելով մահճակալի նմանություն:

Ինքնաթիռում կա Wi-Fi, ժամանցի համակարգի անհատական դիսփլեյներ եւ վարդակներ գաջեթների լիցքավորման համար: Սալոնի առջեւի մասում գտնվում է բարը: Ինքնաթիռի ամենաբարձր արագությունը ժամում շուրջ 800 կիլոմետր է: Օդանավի վարձակալումը 20 հազար ֆունտ ստեռլինգի չափով վճարել է սըր Էլթոն Ջոնը, ֆրանսիայում որի առանձնատանը հանգստացել են արքայազնը, դքսուին եւ նրանց որդի Արչին:

Դրա համար Մեգան Մարքլը քննադատության է ենթակվել շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատվության համար: 11 օրում դքսուհին չորս թռիչք է կատարել մասնավոր ինքնաթիռներով, որոնք յուրաքանչյուր փոխադրված ուղեւորի հաշվով մթնոլորտ են արտանետում յոթնապատիկ ավելի ածխածնի երկօքսիդ, ինչը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի:

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս