«Իմ քայլ»-ում փակ նիստ է՝ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ. ոչ բոլոր պատգամավորներն են ներկա. Factor.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում այս պահին ընթանում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը:

Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել է ՔՊԿ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Կուսակցության խոսնակը նշեց, որ տեղեկություն չունի, թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվում:

Աղբյուրը հաղորդում է, որ նիստին ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցում:

Factor.am-ին հայտնի է դարձել, որ քննարկվող հարցերի թվում է Ամուլսարի խնդիրը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս