Բաժիններ՝

Քրեական գործը կարող է կարճվել. Հայկ Գրիգորյանը ներկայացրեց Ամուլսարի փորձաքննության արդյունքները

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը և կառավարությունն այն կուսումնասիրի:

Նրա հանձնարարությամբ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները:

«Ամենակարևոր երեք կետերը եզրակացության վերլուծության թույլ են տալիս հանգելու, որ առաջինը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, երկրորդը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան Կեչուտ ջրամաբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն: Երրորդ ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի»,- ասաց Հ.Գրիգորյանը:

Ըստ նրա՝ «Լիդիանը» երեկ ծանոթացել է եզրակացության հետ, ընկերության փորձագետները ներգրվված են եղել նախաքննության ընթացքում, աշխատել են «Էլարդ» ընկերության փորձագետների հետ:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ «Լիդիանի» փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել, դրանցից 10-ն արդեն կիրառվում է, մեկ մեղղմման միջոցը դեռ քնարկման փուլում է, ՀԲ-ից գումար ստանալու համար ընկերությունը պետք է իր գործունեությունը համապատասխանեցնի IFC ստանդարտին՝ հանքի շահագործումից հետո 100 տարի մեղմման միջոցներ կիրառի, «Էլարդ» փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտներով՝ մեղմման միջոցները կիրառել 500 տարի:

««Լիդիանը» չի րաժարվում 100 տարուց ավելի կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,- ասաց Հ.Գրիգորյանը:

Ն.Փաշինյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգանք եզրակացության:

ՔԿ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի 282 հոդվածով՝ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, և այժմ իրենք աշխատում են որոշման վրա:

«Այսինքն՝ կարճվելո՞ւ է էդ գործը»,- հարցրեց վարչապետը:

«Գործի քննության ուղղվածությունը դա է»,- պատասխանեց Հ.Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս